Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիան ավարտվեց 39-րդ քայլում։
Լևոն Արոնյանն այժմ ունի 3․5 միավոր և առաջատարների թվում է։ Նույնքան միավոր ունեն նաև Ուեսլի Սոն, Մագնուս Կարլսենը և Վիշվանաթան Անանդը։
Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը այս տուրում մրցակից չուներ․ Դին Լիրենը դուրս է եկել մրցաշարից։
Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
7-րդ տուր
Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (2764, Հայաստան)՝ 0․5։0․5
Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան) – Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) – Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)՝ 0։1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի